«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում
Advertisement 1000 x 90

«Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի նախագահի իր թեկնածուին կորոշի կայանալիք համագումարում

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրությունների համար դեռ իր թեկնածուին չի ընտրել: Թեկնածուն կորոշվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող կուսակցության համագումարում:

Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին հայտնեցկուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Բազմիցս ասել եմ, որ ես չեմ որոշողը: Ես կուսակցության ղեկավարն ու անդամն եմ, սակայն որոշումը կայացվելու է կուսակցության համագումարի արդյունքում: Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում»,- ասաց Հարությունյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե կուսակցության որոշ դեմքեր նշում են, որ կուսակցության՝ նախագահի թեկնածուն հենց Հարությունյանն է, նա ասաց՝ դա այդ մարդկանց անձնական կարծիքն է: «Համագումարը երբ կլինի, կորոշենք: Մենք այսօր զբաղված ենք ներկուսակցական շինարարությամբ»,-նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ համագումարը, երևի, կկայանա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:



Նման նյութեր