«Օպերային թատրոնի աշխատակիցները ցանկանում են ավելացնել կայանատեղիները, ինչի հետ մենք համաձայն չենք»․ Հայկ Մարության
Advertisement 1000 x 90

«Օպերային թատրոնի աշխատակիցները ցանկանում են ավելացնել կայանատեղիները, ինչի հետ մենք համաձայն չենք»․ Հայկ Մարության

Այսօր Երևանի ավագանին 40 կողմ ձայներով ընդունեց Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախատեսում է այդ նպատակով մրցույթ հայտարարել:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ խնդրի վերաբերյալ նամակ էին ստացել Օպերայի և բալետի թատրոնից և քննարկել այն։

«Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, որքան այնտեղ աշխատող կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ շատ փոքր գումարներով մարդիկ ձեռք են բերում ավտոմեքենաներ, գրեթե ամեն մարդ ունի մեկ ավտոմեքենա»,- նշել է Մարությանը՝ տեղեկացնելով, որ աշխատակիցները ցանկանում էին ավելացնել կայանատեղիները, ինչի հետ իրենք համաձայն չեն։

Քաղաքապետի խոսքով՝ անցած տարի մոտավորապես 75 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, որի կեսից ավելին մնում է Երևանում:

mamul.am



Նման նյութեր