Ամենաերիտասարդ պատգամավորն էլ Սերժ Սարգսյանի եղբորը գովերգող ՀԱԿ-ականի հարսն է. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ամենաերիտասարդ պատգամավորն էլ Սերժ Սարգսյանի եղբորը գովերգող ՀԱԿ-ականի հարսն է. armdaily.am

Նոր իշխանության ներկայացուցիչները եւ նրանց պաշտպանները վիրավորում են, որ իրենց ներկայացնելիս ասում են՝ այսինչի ամուսինը, այնինչի հարսը։ Երեկ անգամ մի «խարազանման» երեկոյի մենք էինք արժանացել, քանի որ համարձակվել էինք պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանին անվանել Լենա Նազարյանի ամուսին։

Քննադատում են լրատվամիջոցին՝ մի պահ մտածելով, թե ինչու են, օրինակ, Նարեկ Բաբայանին ճանաչում որպես Լենա Նազարյանի ամուսին, էլ չասած, թե արդյոք նա կլիներ այդ պաշտոնին, եթե չլիներ Նազարյանի ամուսինը։ Եթե մարդը ոչնչով աչքի չի ընկել, հանրության լայն շերտերին հայտնի չէ՝ ինչպես ներկայացնել նրան, ինչ լրագրողական էթիկայի խախտման մասին կարելի է խոսել, եթե տվյալ անձը հայտնի է որպես մեկի ամուսինը, մեկ ուրիշը՝ աներձագ, զարմիկ, թիկնապահ, փեսա եւ այլն։ Ամենահեշտը լրատվամիջոցներին մեղադրելն է, բայց ամենաճիշտը դասեր քաղելը, այսինքն՝ պաշտոնավարման այս ընթացքում անել այնպես. որ հանրությունը եւ լրատվամիջոցները քեզ կճանաչեն ինչ-որ մեկով։

Ի դեպ, հանուն նման քննադատություններին եւ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը հարգելով՝ երեկ պատահական իմացանք, որ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանը, ով գլուխ էր գովել, թե երկու շարժում է ղեկավարել, ՀԱԿ-ական Արշակ Բանուչյանի հարսն է, վերջինիս որդին էլ՝ Դավիթ Բանուչյանը «Հայաստան» հիմնադրամում Մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն է։ Ի դեպ, Արշակ Բանուչյանը Մատենադարանի փոխտնօրենն էր, եւ ժամանակին դիֆերամբներ էր ձոնում Սերժ Սարգսյանի եղբորը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձած Լեւոն Սարգսյանին։

Իսկ «Իմ քայլի» պատգամավորները դեռ խորհրդարանում բարձրացնում են ՀՀԿ-ական խոսնակներից ազատվելու հարցը, վախեցեք ձեր «կռուգի» ընդդիմադիրներից, ովքեր ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի եղբորն էին գովերգում։

armdaily.am



Նման նյութեր