«Ռոսսելխոզնադզորը» առգրավել է Հայաստանից Ռուսաստան հասած ձուկը։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի անասնաբուժական անցակետում «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանից ուղարկված սառեցված ձկան խմբաքանակի ձևակերպումը։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը` նշելով, որ խոսքը վերաբերում է 580 կգ-ին։
Հաղորդագրության մեջ նշված է, որ անասնաբուժական հավաստագրում չեն համապատասխանել արտադրության հասցեն և մակնշման վրայի գրառումը։
Բացի այդ, արտադրանքի արտադրողի անունը բացակայել է արտադրություն, վերամշակում իրականացնող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները վերահսկող կազմակերպությունների և անձանց ռեեստրում։