
Դիլիջանի ուսումնական կենտրոնը կփոխանցվի ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը: Այս մասին կառավարության որոշման նախագիծն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրան հարցեր չտրվեցին, և պարզ չեղավ, թե կենտրոնի հետագա ճակատագիրն ինչ է լինելու, արդյոք այն մասնավորեցվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ եթե մասնավորեցվելու է, արդյոք արդեն կա՞ գնորդ:
Որոշման նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:
Գայանե Խաչատրյան
168.am