Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են շուրջ 530 կազմակերպություն, 12 հազար 50 մարդ

Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին, մարտի 23-ի ժամը 9.30-ից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որում ներգրավված են շուրջ 530 կազմակերպություն, 250 միավոր տեխնիկա, 12 հազար 50 մարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ համապետական շաբաթօրյակին մասնակցում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, դպրոցականներ և ուսանողներ:

«Մաքրվում են փողոցներն ու բակերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, անտառամերձ տարածքները, աշխատանքներ են տարվում 17 աղբատեղիների փակման ուղղությամբ: Ճանապարհաեզրերից, հանգստյան գոտիների մերձակա տարածքներից, դաշտերում կամ բնակավայրից դուրս առաջացած աղբատեղիներից մաքրված աղբը բեռնվում և տեղափոխվում է գլխավոր աղբավայրեր»- ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:

Տեղերում համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկում են Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները:



Նման նյութեր