
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրազդանի կիրճում շաբաթօրյակի ժամանակ այ այսպիսի պատկեր արձանագրեցի։ Մեծ քանակությամբ փայտ, որն, ըստ այստեղ ինձ հանդիպած մի երիտասարդի, ով մշտապես մարզվում է տարածքում, հատվում է հենց Հրազդանի կիրճում։ Հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը»։