Դաղստանում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ
Advertisement 1000 x 90

Դաղստանում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ

Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։ Այս մասին նշված է Դաղստանի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։

Ավելի վաղ նշվել էր, որ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում է գտնվում սուր աղիքային վարակ ունեցող 89 մարդ, որոնց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ համաճարակաբանական հետաքննություն անցկացնելու նպատակով միջադեպի օջախ է մեկնել մասնագետների խումբ։ Տեղում կազմակերպվել է հակահամաճաչրակային միջոցառումների համալիր, հիվանդներից կատարվել է կլինիկական նյութի, ինչպես նաև ջրմուղի ջրի նմուշառում՝ մանրէաբանական և վիրուսաբանական հետազոտությունների անցկացման համար։ Իրավիճակը գտնվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հանրապետական վարչության հսկողության տակ։

 



Նման նյութեր