
«1880-ական թթ. երկու բրիտանացի ցանկացել էին 10.000 ռուբլով գնել այս խաչքարերը և Անգլիա փոխադրել: Մերոնք մերժել էին:
1887-1890 թթ. երկու ֆրանսիացի նույն առաջարկն էին արել և դարձյալ մերժվել:
1901 թ. մի ֆրանսիացի նույն փորձն էր արել, կրկին ապարդյուն:
Պատիվ բոլոր նրանց, ովքեր շարունակաբար կանխել են ազգային հարստության օտարման փորձերը:
Նկարներում` իրենց ծննդավայրում կանգնած Դադիվանքի զույգ խաչքարերը (1283 թ.)»: