Այսօր առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, անդրադառնալով պետպատվերով տրամադրվող բժշկական ծառայություններին, նշեց.
«Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անվճար մատուցվող ծառայությունները որակապես զիջում են վճարովի ծառայություններին: Թեպետ միևնույն է պետությունը փոխհատուցում է այդ ծառությունները և ծառայություն իրականացնող բուժաշխատողը ստանում է դրա համար գումար… Այսպիսի նույնիսկ խոսք է առաջացել. ավելի լավ է վճարովի բուժվել, քան անվճար մեռնել»:
Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը, պատասխանելով Բադալյանի դիտարկամանը, ասաց. «Պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների գները շուրջ երեք անգամ պակաս են, քան վճարովի հիմունքներով իրականացվող ծառայությունների գները: Ներկայումս Առողջապահության նախարարությունն իրականացնում է աշխատանքներ՝ ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ուղղությամբ, որի շրջանակներում շահառուների համար պետք է հաստատվեն նույն ծառայությունների փաթեթը և նմանապես նույն արժեքներով: Դրա շրջանակներում մենք կարող ենք ինչ-որ չափով կարգավորել այդ հարցերը ներկայումս կամ պետական բյուջեով մի քանի անգամ ավելացնենք առողջապահական ծախսերը»: