
Շուրջ 20 մարդ է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով: Տեսանյութում ցուցադրված են աղետի կադրերը, որոնք կարողացել են նկարահանել մի քանի ականատեսներ նավի ուղեւորների թվից:
Viking Sky-ի ուղևորները տեսանյութով ցուցադրել են, թե հանրանավում ինչ էր տեղի ունենում վթարից հետո: Մարդատար նավի ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ խափանվել է ծովամրրիկի հետևանքով:
Արտակարգ պատահարի պահին նավում գտնվում էին 1300-ից ավելի ուղևորներ: Փրկարարները նավի վրա գտնվող մարդկանց տարհանումն իրականացրել են ուղղաթիռների օգնությամբ: Հաջողվել է ափ տեղափոխել ավելի քան 400 մարդու:
Գործողությունն իրականացվել է եղանային բարդ պայմաններում: