Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին. armeniasputnik.am

Այսօր մեխանիզմներ չկան, որոնք կօգնեին որոշել, թե որքան միջոցներ կհայտնվեն բյուջեում էլիտար բնակարանների հարկման արդյունքում։ Ֆինանսների նախարարությունը մշակում է օրինագիծ, որը ենթադրում է հարուստների համար գույքահարկի ավելացում։

Հայաստանում հարստության հարկի բարձրացումը չի լուծի բյուջեն լցնելու խնդիրը։ Բացի այդ շատ բարդ է տեխնիկապես որոշել, թե ումից ինչքան գանձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հրանտ Մելքումյանը` մեկնաբանելով Հարկային օրենսգրքի նոր նախագիծը։

Այժմ ֆինանսների նախարարությունում քննարկվող օրինագծի համաձայն` ծրագրվում է հարուստների համար բարձրացնել գույքահարկը։ Այն առաջին հերթին կտարածվի էլիտար բնակարանների և առանձնատների վրա։ Նախնական հաշվարկներով` «էլիտար անշարժ գույքի» 1 տոկոս արդարացի հարկումը կհանգեցնի հարկային վճարումների կրկնակի աճի միայն գույքահարկի գծով։

Գաղափարը ոչ միանշանակ արձագանք է գտել հասարակության մեջ և փորձագիտական շրջանակներում։ Ոմանք կարծում են, որ հարուստները պետք է ավելի շատ վճարեն, մյուսները, սկզբունքորեն դեմ չլինելով, կանխատեսում են, որ հարկային օրենսդրության խստացումը հարուստների նկատմամբ կդրդի նրանց թաքցնել իրական եկամուտները։

Տնտեսագետի կարծիքով` այսօր մեխանիզմներ չկան, որոնք կօգնեին որոշել, թե որքան միջոցներ կմտնեն բյուջե էլիտար բնակարանների հարկման արդյունքում։ Այն հարցին, թե կարող է արդյոք հարկերի բարձրացումը հանգեցնել երկրից կապիտալի արտահոսքի, Միքայելյանն ասաց, որ դա կախված կլինի հարկերի չափից։

«Եթե հարկերը չափազանց բարձր լինեն, ապա այո, կապիտալի արտահոսքն անխուսափելի կդառնա։ Հարստության հարկը պետք է ավելի թափանցիկ և հասկանալի լինի։ Կառավարությունը պետք է լրացուցիչ բացատրություններ տա, թե իսկապես ինչ է ուզում անել և ինչպես», – հավելեց Միքայելյանը։

Իշխանությունները ցանկանում են լուծել սոցիալական արդարության հարցը և ավելացնել պետբյուջե մտնող միջոցները։ Փորձագետը չի բացառում, որ հարուստների հարկման գաղափարը ներմուծվել է առանց խոր և մանրակրկիտ քննարկումները։ Տվյալ փուլում ավելի նպատակահարմար կլիներ ձեռք չտալ հարուստներին, այլ աշխատել ներդրումներ գրավել և այլն։ Եվ միայն դրանից հետո միայն մտածել հարստության հարկի մասին։

Միքայելյանը կարծում է, որ հարկի այդ տեսակը ներմուծելու դեպքում շքեղ առանձնատների և էլիտար բնակարանների տերերը հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի թաքցնեն իրենց ունեցվածքը. կարող են ունեցվածքի մի մասը գրանցել ազգականների անունով, կարող են ինչ-որ սողանցքներ գտնել` «ստվեր» անցնելու համար։

armeniasputnik.am