
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե ապացուցվի՝ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել:
Հարցին՝ Նարեկ Սարգսյանի արտահանձման հետ կապված ի՞նչ խոչընդոտներ կան, Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունն իր աշխատանքը կատարել է՝ հայտնաբերել է, մնացածը մեր դաշտում չէ»: