Իսպանիայի թագավորն Արգենտինայում մեկ ժամ չի կարողացել իջնել ինքնաթիռից սանդուղքի բացակայության պատճառով
Advertisement 1000 x 90

Իսպանիայի թագավորն Արգենտինայում մեկ ժամ չի կարողացել իջնել ինքնաթիռից սանդուղքի բացակայության պատճառով

Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի և նրա տիկին Լետիսիայի պետական այցն Արգենտինա սկսվել է հետաքրքարաշարժ միջադեպով. բարձրությամբ համապատասխան օդանավասանդուղքի բացակայության պատճառով ամուսիններն ստիպված մեկ ժամ նստած են մնացել ինքնաթիռում:

Թագավորական զույգը մարտի 24-ի երեկոյան Բուենոս Այրես է ժամանել պիրենեյան թագավորության Airbus 310 ВВС ինքնաթիռով: Իսկ երբ ինքնաթիռին է մոտեցել օդանավասանդուղքը, պարզվել է, որ այն բարձրությամբ չի հասնում ինքնաթիռի դռանը: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը, անհարմար վիճակից հաջողվել է դուրս գալ այն ինքնաթիռի օդանավասանղուղքի շնորհիվ, որից օգտվում է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին, բայց խնդիրը լուծելու համար շուրջ մեկ ժամ է պահաջվել:

Ֆիլիպ VI-ը և Լետիսիան հանրապետություն են ժամանել նախագահ Մակրիի հրավերով: Նրանց այցը կտևի մինչև մարտի 26-ը:



Նման նյութեր