TripAdvisor-ը կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը
Advertisement 1000 x 90

TripAdvisor-ը կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը

TripAdvisor առցանց-ծառայությունը ճանապարհորդների տպավորությունների հիման վրա կազմել է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում: Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի վարկանիշները:

Այսպիսով, 25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Հռոմը:

Տասնյակում նաև տեղ են գտել Հունաստանի Կրետե կղզին, Բալին, Փհուքեթը, Բարսելոնան, Ստամբուլը, Մարաքեշը և Դուբայը:

Փետրվարին TripAdvisor-ը կազմել էր աշխարհի լավագույն լողափերի վարկանիշը՝ ճանապարհորդների արձագանքների և տպավորությունների հիման վրա: Առաջին հորիզոնականում հայտնվել էր Բայա-դու-Սանչո լողափը, որը գտնվում է Ֆեռնանդու-դի-Նորոնյա արշիպելագում: