
Անհայտ անձինք կողոպտել են Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի տունը Թբիլիսիի Ծխնեթի արավարձանում: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը: Տունը գտնվում է Գոգեբաշվիլի փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
«Տան կողոպտման մասին ոչինչ չեմ կարող ասել: Դա անձնական հարց է»,- ասել է Կոբուլիան լրագրողներին: