UPS լոգիստական ընկերությունը կսկսի թեստային ռեժիմով կվադրոկոպտերներ օգտագործել՝ Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հիվանդանոց դեղորայք առաքելու համար: Մարտի 26-ին այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ UPS-ը, համագործակցելով դրոններ թողարկող Matternet ընկերության հետ, մտադիր է ընդլայնել քաղաքի հիվանդանոցներից մեկը դեղորայքի և դոնորական նյութերի առաքման ծրագիրը: Մինչ օրս այդ մատակարարումները, որոնք սկսվել են 2018 թվականի օգոստոսին, իրականացվում էին ավտոմոբիլներ վարող ցրիչների միջոցով: «Կվադրոկոպտերը, որը կվերահսկվի հեռակառավարմամբ, առաջադրված հետագծով կթռչի վաղօրոք որոշված վայրէջքահարթակ WakeMed հիվանդանոցի և պաթոլոգիական անատոմիայի կենտրոնական լոբորատորիայի գլխավոր շենքի տարածքում»,- պարզաբանել են UPS-ում:
Ընկերությունում կարծում են, որ կվադրոկոպտերների օգտագործումը, որոնք հանդերձված են հատուկ պաշտպանված կոնտեյներով և կարող են օդով մինչև 2,2 կիլոգրամ բեռներ տեղափոխել մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա, թույլ կտա մեծացնել դեղորայքի առաքման արագությունը:
Դա, ինչպես նշված է CNBC-ի նյութում, առանձնապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է, օրինակ՝ դոնորական արյան շտապ առաքմանը: