Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել․ Հայկ Հարությունյան. factor.am
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել․ Հայկ Հարությունյան. factor.am

Մարտի 1-ի գործի շրջանակներում օրերս հայտնի դարձավ, որ հարցաքննվել է 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը։

Մամուլում 2008-ին տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայկ Հարությունյանը Քոչարյանից խնդրել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, սակայն մերժվել է։ Factor.am-ի հետ զրույցում Հայկ Հարությունյանը պնդեց, որ այդ հայտարարությունները իրական չեն:

«Նման բան չի եղել, ինչ-որ մեկի ստեղծագործությունն է։ Ռոբերտ Քոչարյանը ընդհակառակը՝ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը միշտ դեմ է եղել»,- ասաց նախկին ոստիկանապետը։ Մեր այն հարցին, թե Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Մարտի 1-ի իրադարձությունների մասին նա տեղեկացել է առավոտյան, արդյոք դա այդպե՞ս է, Հարությունյանը հարցով պատասխանեց․ «Ինչո՞ւ եք ինձ նման բաներ հարցնում»։ Այլ հարցերի նախկին ոստիկանապետը չցանկացավ պատասխանել։

factor.am