Արայիկ Հարությունյանը ազդարարեց համազգային թելադրության օրվա մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արայիկ Հարությունյանը ազդարարեց համազգային թելադրության օրվա մասին

Այսօր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց այս շաբաթ՝ մարտի 30-ին կայանալիք համազգային թելադրության մասին:

«ԿԳՆ-ի և ԿԳՆ-ի լեզվի կոմիտեի հետ միասին մենք աջակցում ենք թելադրություն նախաձեռնությանը և ցանկանում ենք, որ շատ մարդիկ մասնակցեն այս նախաձեռնությանը: Շաբաթ օրը՝ մարտի 30-ին, ժամը 13:00-ին Հայաստանի, Արցախի, սփյուռքի բազմաթիվ հարթակներում մեր հայրենակիցները գրելու են թելադրություն՝ միևնույն տեքստը: Այս նախաձեռնության նպատակն է ստուգելու, թե ինչ խնդիրներ ունենք, որքան է մեր գիտելիքը, որտեղ շտկումներ պետք է անենք և պրոպագանդել գրագիտությունը»,- ասել է նախարարը:



Նման նյութեր