«Յուրաքանչյուր վարչական շրջանում «ամենայուղոտ» տարածքները շատ ցածր գներով են գնվել». Հայկ Մարության
Advertisement 1000 x 90

«Յուրաքանչյուր վարչական շրջանում «ամենայուղոտ» տարածքները շատ ցածր գներով են գնվել». Հայկ Մարության

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, էն «ամենայուղոտ» տարածքները, որ շատ ցածր գներով գնվել են կա՛մ թաղապետերի, կա՛մ իրենց մերձավորների կողմից և ցավոք սրտի այսօր արդեն գրանցված են, սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը մոտ 20 տարի տևել է: Եվ այսօր կան ծրագեր, որ մենք ուզում ենք իրականացնել և դրանց խանգարում է այդ հանգամանքը»,- ասյօր Եվրոպայի հրապարակի պաշտոնական բացման արարաողությունից հետո ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքով՝ քաղաքապետարանն այժմ բանակցում է այդ սեփականատերերի հետ, որ այդ հողատարածքները փոխանակեն այլ տարածքների հետ: «Եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք նրանց հետ, որ իրենք զիջեն մեզ այդ տարածքները և մենք համանման ուրիշ հող իրենց տանք այլ տարածքում: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Մարդիկ գալիս են մեզ մոտ տվյալ տարածքներում շինթույլտվություն ստանալու համար, բնականաբար, մենք մերժում ենք: Մարությանը նշեց դրանցից մի քանիսը՝ Նոր Նորքի, Դավթաշենի տարածքում գտնվող այգիներում: «Երևանի գրեթե բոլոր այգիներում կան սեփական հողեր»,- եզրափակեց քաղաքապետը:

mamul.am



Նման նյութեր