Մարտի 30-ին մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի գլխավոր փողոցների լուսավորությունը
Advertisement 1000 x 90

Մարտի 30-ին մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի գլխավոր փողոցների լուսավորությունը

Մարտի 30-ին Հայաստանն արդեն 11-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամը» բնապահպանական միջոցառմանը։ Ժամը 20։30-21։30 մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի գլխավոր փողոցների լուսավորությունը։

Այս համաշխարհային իրազեկման արշավի նպատակն է հասարակությանը, գործարար աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդիրների բարձրաձայնման։

Ձեզ էլ ենք կոչ անում միանալ նախաձեռնությանը։

WWF Armenia



Նման նյութեր