
Բանգլադեշի բնակչուհիներից մեկը երկվորյակներ է ծնել այն բանից 26 օր անց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին: Այդ մասին հայտնել է Asia One պորտալը: 20-ամյա Արիֆա Սուլթանայի առաջնեկը ծնվել է փետրվարի վերջին:
Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, սակայն բժիշկները չեն նկատել, որ կինը հազվադեպ անոմալիայի պատճառով ունեցել է երկրորդ արգանդ, որում աճել է ևս երկու պտուղ:
Մեկ ամիս անց Սուլթանայի մոտ կրկին երկունքի ցավեր են սկսվել: Նրան շտապ կարգով կեսարյան հատում են արել և լույս աշխարհ բերել երկվորյակների՝ տղա և աղջիկ: Երեխաներն առողջ են: Իշխանությունները մտադիր են ստուգում անցկացնել այս հիվանդանոցում:
Իսկ կնոջը դուրս են գրել: