«Գնանք Խոսրովի արգելոցում որս անենք». նախարարին մտահոգել են սերիալներում հնչող խոսքերը. aravot.am
Advertisement 1000 x 90

«Գնանք Խոսրովի արգելոցում որս անենք». նախարարին մտահոգել են սերիալներում հնչող խոսքերը. aravot.am

Մարտի 27-ին ԱԺ ամբիոնից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը ներկայացրեց թալինցիների բողոքը՝ կապված «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի հետ: Պատգամավորն ասաց՝ թալինցիները վիրավորված են այն փաստից, որ սերիալում ցույց է տրվել մի տուն եւ ասվել է, որ այն տուն չէ, այլ գոմ, եւ գտնվում է Թալինի կենտրոնում:

Պատգամավորի մտահոգությանն արձագանքել էր Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն բոլորովին այլ բանից խոսել: Նա ասել էր, որ Թալինում բնապահպանական ծրագրեր են իրականացվում:

Խորհրդարանում այսօր Aravot.am-ը Էրիկ Գրիգորյանին խնդրեց պարզաբանել իրավիճակը: «Ուղղակի ես մի կողմից փորձեցի ներկայացնել այն գործողությունները, որոնք իրականացնում ենք Թալինում: Պատգամավորը պետք է դիմի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով, որպեսզի գործընթաց սկսվի: Իսկ սերիալների հետ կապված կան որոշ որակումներ եւ անվանումներ, որոնք մտահոգիչ են»,-պատասխանեց Էրիկ Գրիգորյանը: Ապա նա որպես օրինակ մատնանշեց հետեւյալը. «Սերիալներից մեկում դերասաններից մեկն ասել է՝ «լավ տղա է, գնանք Խոսրովի արգելոցում որս անենք»…սրանք դատապարտելի ձեւակերպումներ են: Եվ սա այն դեպքում, երբ Խոսրովի արգելոցը մեր բացառիկ պահպանվող տարածքներից է»:

Ապա Էրիկ Գրիգորյանը կրկին առիթը բաց չթողեց տեղեկացնելու, որ Թալինում առաջիկայում իրականացվելիք բնապահպանական ծրագրերն այդ քաղաքը վերածելու են հետաքրքիր կենտրոնի:

aravot.am



Նման նյութեր