«Պառլամենտ գալիս են նախարարի տեղակալներ, որոնք անպատրաստ են հստակ հարցերի պատասխանել»․ Մ․ Մելքումյան
Advertisement 1000 x 90

«Պառլամենտ գալիս են նախարարի տեղակալներ, որոնք անպատրաստ են հստակ հարցերի պատասխանել»․ Մ․ Մելքումյան

«Պառլամենտ գալիս են նախարարի տեղակալներ, որոնք անպատրաստ են հստակ հարցերի պատասխանելու համար։ Երբ որ հարց ենք տալիս, որ կենսաթոշակը ծայրահեղ աղքատների համար 18 հազարից դարձնում ենք 25 հազար, դա շատ լավ է, դրա համար պետք է 800 մլն դրամ: Հիմա 1% ՀՆԱ աճը բյուջ է բերում 12 մլրդ դրամ, ես ասում եմ, բաժանենք 50-ի․․․»,- այսօր Ազգային ժողովում ընթացող նիստի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ չկարողանալով ավարտել միտքը, քանի որ այդ ժամանակ նրան միջամտեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ թիվը սխալ է ներկայացրել, խոսքը 7 միլիարդի մասին է։

«Ուրեմն, եթե թվերը սխալ է հայտարարում, ծեմ բոլե, անպատրաստ է, դրա համար եմ ասում անպատրաստ են գալիս, վերցրեք ձայնագրությունները նայեք, թե ինչի մասին ինչա խոսվում։ Համապատասխան հանձնաժողովի նախագահը և փոխնախարարը թվեր են ասում, որ կենսաթոշակների ավելացումը վերաբերում ա 18500 թոշակառուի, հետո հանձնաժողովից ասում են, որ 81000 -ի ա վերաբերվում։ Ես խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչպես ա 81000-ի վերաբերվում։ Խնդրում եմ այստեղ պատրաստված մարդկանց ուղարկեք, որովհետև սա քաղաքական ամբիոն է, և մարդիկ չպետք է սոցիալական ծախսերի իրականացումը հակադրեն պարտադիր ծախսերի իրականացմանը»,- ասաց Մելքումյանը:

mamul.am



Նման նյութեր