Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցում է ուղարկել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ խնդրելով մանրամասներ տրամադրել Կոնստանդին Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների և հիմքերի վերաբերյալ:
«Հարգելի՛տիկին Ղարիբյան, մամուլից տեղեկացա, որ սույն թվականի մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել եք Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոստանտին Օրբելյանին։ Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ենթակետի՝ խնդրում եմ տրամադրել մանրամասներ Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառների և հիմքերի վերաբերյալ»,- ասված է պատգամավորի հարցման մեջ։