Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Ղարիբյանին. armeniasputnik.am

Օպերային թատրոնի աշխատակիցները ապշած են ՀՀ մշակույթի նախարարության որոշումից և մտադիր են հանդիպել նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ` պարզելու համար որոշման պատճառները։

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը` գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին մտադիր են դատի տալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։

Մարտի 26-ի երեկոյան, Կոնստանտին Օրբելյանը նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ ապրիլի 1-ից նա այլևս չի զբաղեցնում թատրոնի տնօրենի պաշտոնը։

«Նազենի Ղարիբյանը կարծում է, որ իմ նշանակումն անօրինական է եղել։ Ինձ պետությունն է նշանակել։ Գուցե նա Գերագույն դատարանի նախագա՞հն է։ Ինձ ազատել են տնօրենի պաշտոնից, իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով` Ղարիբյանը վաղուց էր ուզում դա անել։ Օրբելյանն ընդգծեց, որ երեկ նրան ապշահար զանգահարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Նա ինձ զանգահարեց ժամը 22:00-ի սահմաններում և ասաց, որ զարմացած է»,- պատմեց Օրբելյանը։

Օրբելյանը նշեց, որ թատրոնի անձնակազմը, ինչպես նաև ինքը մտադիր են դատարան դիմել։ Նա հիմա գիրք է գրում Հայաստանում իր կյանքի մասին և անպայման այնտեղ կպատմի այս մասին։ Ընդհանուր առմամբ, իր համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։

«Ես 1.5 տարի է ինչ աշխատում եմ որպես տնօրեն։ Մենք թատրոնի համար արել ենք չլսվածը, զրոյից հյուրախաղեր և ներկայացումներ ենք կազմակերպել»,- ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ շարունակում է մնալ թատրոնում, սակայն ինչ կարգավիճակով դեռ տեղյակ չէ։

Թատրոնի աշխատակիցներն իրենց հերթին մտադիր են վաղը հանդիպել Ղարիբյանի հետ` իրավիճակը պարզաբանելու համար։ Նրանք Ղարիբյանի որոշումը սխալ են համարում։

armeniasputnik.am