Playboy ամսագրի հիմնադիր, մահացել է 91 տարեկան հասակում՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին։
Ես մեծացել եմ պուրիտանական, ռեպրեսիվ ընտանիքում, մի տան մեջ, ուր առանձնապես միմյանց նկատմամբ քնքշանք չկար, իրար չէին գրկում ու չէին համբուրում:
Այն բանում, թե ինչպես ենք մենք փառաբանում ազատությունը և միևնույն ժամանակ սահմանափակում մեր կյանքի այն հատվածը, որին ամենաշատ ազատությունն է պետք, ես խորագույն հեգնանք եմ տեսնում:
Playboy-ը պուրիտանիզմի հակաթույնն է:
Ես միայն ամսագիր չեմ ստեղծել. ես ստեղծել եմ ամսագիր, որն ամեն ինչ փոխեց:
Playboy-ի փիլիսոփայությունն այն է, որ կյանքը տոն է, որ կյանքը ոճային պետք է ապրել: Դրան ունակ է և հարուստ մարդը, և նա, ով այնքան էլ շատ չի վաստակում: Հարցը վերաբերմունքի մեջ է։
Ես ամուսնացել եմ մինչև ինքս ինձ գտնելը: Իրականում կարևոր է՝ մինչև ամուսնանալը հասկանալ, թե ով ես դու:
Իմ լավագույն արտահայտությունը նկարահանվելիս հետևյալն է. ‹‹Իմ անունն է Հյու Հեֆներ››:
Սերն ինձ ամբողջական է դարձնում:
Իմ ամուսնություններն այն եզակի ժամանակահատվածներն էին, երբ ես այնքան էլ շատ սեքսով չէի զբաղվում:
Ավելի հեշտ է գործ ունենալ մի քանի ընկերուհիների հետ, քան մի կնոջ:
Երջանկության ունիվերսալ բանալի գոյություն չունի: Ամեն բան իր ժամանակին լինում է: Այժմ ես բացարձակ երջանիկ եմ, բայց հետ նայելով՝ հիշում եմ, որ կար ժամանակ, երբ ինձ համար ամենաերջանիկ ժամանակահատվածը ռոմանտիկ հարաբերությունների սկզբնական շրջանն էր:
Գաղափար անգամ չունեմ, թե որքան կանայք են իմ կյանքում եղել. վստահ եմ, որ հազարից ավելի: Իհարկե, եղել են ժամանակահատվածներ, երբ ես ամուսնացած եմ եղել և երբեք չեմ դավաճանել կնոջս, սակայն հետո ես մեծ թափով վերականգնել եմ բաց թողածս: Պետք է ձեռքը միշտ զարկերակին պահել:
Կանայք հենց սեքսուալ օբյեկտներ են, որ կան: Եթե դա այդպես չլիներ, մենք սերունդներ չէինք տա: Բայց դա չի նշանակում, որ նրանք մարդ չեն:
Կինը կարող է հսկայական իշխանություն ունենալ՝ միայն ցանկալի լինելով, իշխանություն, որը կարող է պարտադրել աշխարհին պտտվել:
Մեծ հաշվով ես ռոմանտիկ եմ և միշտ էլ այդպիսին եմ եղել:
Չի կարելի ապրել ուրիշի կյանքը: Որքան էլ որ խելագար թվան ինձ իմ երազանքները, նրանցում չկա արդեն իրականացածի մեկ տոկոսն անգամ: Ո՞վ կարող էր իմ կյանքի նման կյանք պատկերացնել, քանի դեռ ես այն չապրեցի:
Կարո՞ղ էր արդյոք իմ կյանքն ավելի լավ դասավորվել, քան այժմ է: Չեմ կարծում: Իմ ամենահամարձակ երազներում անգամ ես ավելի քաղցր կյանքի մասին չէի էլ երազի:
Ծերության մեջ ինձ ամենաշատը զարմացնում է այն, որ ես շարունակում եմ այսքան երիտասարդ մնալ:
Եթե դու չես կարողանում հումորով վերաբերվել կյանքին և ինքդ քեզ, ուրեմն դու ծեր ես:
Իմ կյանքը բաց գիրք է, ընդ որում՝ նկարազարդումներով:
Ես չեմ վախենում մահից. իմ մայրը 101 տարի է ապրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը