Վարչապետն ընդունեց օպերայի թատրոնի յոթ աշխատակիցների
Advertisement 1000 x 90

Վարչապետն ընդունեց օպերայի թատրոնի յոթ աշխատակիցների

Այսօր վաղ առավոտյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի մոտ` ներկայացնելու իրենց պահանջ-նամակը։

Քիչ առաջ տեղեկացանք, որ վարչապետը պատրաստվում է ընդունել թատրոնի աշխատակիցների պատվիրակությանը, որի կազմում կլինեն հոգի։ Նշենք, որ պահանջն անփոփոխ է. վերականգնել Կ.Օրբելյանին՝ թատրոնի տնօրենի պաշտոնում, այնուհետև ազատել մշակույթի նախարարի  պարտակաանություններն իրականացնող Նազենի Ղարիբյանին։ Այս մասին կառավարության շենքի մոտից հաղորդում է «Փաստինֆո»-ի թղթակիցը։

Թատրոնի արտիստները պնդում են, որ սա անձի դեմ պայքար չէ, նրանք մտածում են թատրոնի զարգացման մասին։

Այստեղ էր նաև Արմեն Սարգսյանը։ Վերջինս հերքեց Օպերայի ե բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու լուրերը` ավելացնելով, որ նման առաջարկ անգամ չի ստացել։

Բողոքի ակցիայի մասնակիցները պատվիրակությանն սպասում են կառավարության շենքի մոտ։



Նման նյութեր