«Այդ մոլորությունը մեզ շուտով կհասցնի այնտեղ, որ հասարակության մեծամասնությունը կդառնա «հակահեղափոխական»»
Advertisement 1000 x 90

«Այդ մոլորությունը մեզ շուտով կհասցնի այնտեղ, որ հասարակության մեծամասնությունը կդառնա «հակահեղափոխական»»

Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միակ «ճշմարտության» մասին

Ես երբեք չեմ մտածել, որ կան անփոխարինելի մարդիկ, բայց Օպերայի տնօրենին՝ անկախ անձից, չի կարելի դնել «պռարաբի» տեղ ու մի գրչով ազատել աշխատանքից։ Համոզված եմ, որ եթե նախարարը Օրբելյանին կանչեր զրույցի ու բացատրեր, որ երկու պաշտոններն անհամտեղելի են ու դրանցից մեկի ընտրությունը վերապահեր մաեստրոյին՝ այսօրվա վիճակը չէր լինի։

Ասելիքս այն է, որ խնդիրն ոչ այնքան կադրային որոշումն է, որքան՝ այն մատուցելու ձևը, մոտեցումը։ Միակ ճշմարտությունն ամենևին էլ «քայլողներից» դուրս չի եկել ու կարելի է որոշումներն ընդունել ավելի կշռադատված՝ հուզումներ չառաջացնելու նպատակով։ Ու պետք չի ամեն մի բողոքի թիկունքում փնտրել հակահեղափոխականություն կամ նախկինների «ականջները»։ Այդ մոլորությունը մեզ շուտով կհասցնի այնտեղ, որ հասարակության մեծամասնությունը կդառնա «հակահեղափոխական»:

Միակ "ճշմարտության" մասինԵս երբեք չեմ մտածել, որ կան անփոխարինելի մարդիկ, բայց Օպերայի տնօրենին՝ անկախ անձից, չի…

Gepostet von Սուրեն Սուրենյանց am Montag, 1. April 2019

 



Նման նյութեր