Լեոնիդ Ագուտինը և նրան «գրաված» հայ երաժիշտ Արտակ Ներսիսյանը հանդիպել են Մոսկվայում համերգի ընթացքում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեոնիդ Ագուտինը և նրան «գրաված» հայ երաժիշտ Արտակ Ներսիսյանը հանդիպել են Մոսկվայում համերգի ընթացքում

Կոմպոզիտոր, պոետ և երգիչ Լեոնիդ Ագուտինը համարվում է ռուսական շոու-բիզնեսի սյուներից մեկը՝ վառ, «համեղ», ֆանկ։ Նույնիսկ ամենահայտնի հիթերը թարմացնելու համար նա օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ արտասահմանյան աստղերի հրավիրելով։  Գարիկ Մարտիրոսյանի հոբելյանին, որին մասնակցել են երաժշտական բենդեր Հայաստանից, նրան զարմացրել է հայ երաժիշտը՝ շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։

 

View this post on Instagram

 

A post shared by Леонид Агутин (@agutinleonid) on Feb 21, 2019 at 5:10pm PST

«Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրն ուրախ էր և երաժշտական։ Հատկապես գրավեց Արտակ Ներսիսյանը։ Լավ երաժիշտ է»,- Instagram-ի իր էջում գրել էր Ագուտինը։

Տաղանդավոր արտիստները հանդիպել են. այս անգամ Լեոնիդի՝ «Կրոուս սիթի հոլում» մենահամերգի ընթացքում։ Լուսանկարը հրապարակել է Mr.Harmonica-ն՝ Արտակ Ներսիսյանը, ում հիացրել է ռուս արտիստի շոուն։ «Հիասքան էր։ Լի էներգիայով և հույզերով»,- իր միկրոբլոգում գրել է երաժիշտը։

Արտակ Ներսիսյանը Ուրախների և հնարամիտների ակումբի և PS club-ի նախկին անդամ է։ Սակայն նրան ճանաչում է բերել շրթհարմոն նվագելը. տաղանդավոր երաժիշտը վիրտուոզ կերպով է կատարում ցանկացած կոմպոզիցիա։

style.news.am