ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ տնտեսության ոլորտում ունեն լավ նորություններ եւ սպասում են նոր լուրերի։
«Այդ նորությունների թիվը գնալով շոշափելի է դառնում», – ասել է նա։
Նրա խոսքով՝ վերջին մի ամսվա ընթացքում սկսել է ստանալ տնտեսական բնույթի լավ ու հուսադրող նորություններ։
«Համոզված եմ, որ այդ նորությունները երբեք չեն ավարտվելու, Հայաստանը պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենա», – նշեց նա՝ կոչ անելով չմոռանալ պահանջել ՀԴՄ կտրոնները. «Սիրելի գործարարներ, ձեռնարկատերեր, մի մոռացեք ՀԴՄ-ներ տրամադրելու խնդիրը։ Այս տարի պլանավորում ենք 40 միլիարդ դրամով բյուջեի եկամտային մասը գերակատարել ու այդ պրոցեսն արդեն իսկ սկսված է ու առաջին եռամսյակում մենք ունենք շոշափելի գերակատարումը»։