
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով:
Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ:
Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին և ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր: Դուխով»: