Իլոն Մասքը երգ է ձայնագրել՝ նվիրված Հարամբե գորիլլային (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իլոն Մասքը երգ է ձայնագրել՝ նվիրված Հարամբե գորիլլային

Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարը ռեփ-կոմպոզիցիա է ձայնագրել Հարամբե գորիլլայի մասին, որին 2016 թվականին սպանել են ԱՄՆ-ի կենդանաբանական այգում: «RIP Harambe» կոչվող երգը հայտնվել է մատի 30-ին Մասքի Emo G Records լեյբլի SoundCloud-ում:

«Ննջիր խաաղությամբ, Հարամբե, ջինով խմենք քո կենացը, մենք բոլորս երկնքի ճանապարհին ենք, ամեն, ամեն»,- երգում է ավտոտյունային ձայնը: Նշվում է, որ կոմպոզիցիայի ստեղծման գործում գործարարին օգնել է BloodPop կատարողը: Երկու օրում երգը գրեթե 800 հազար ունկնդրում է հավաքել:

Հարամբե անունով 17-ամյա գորիլլան Ցինցինատիի կենդանաբանական այգում գնդակահարվել է այն բանից հետո, երբ երեքամյա երեխան ընկել է կենդանու մեծավանդակը: Գորիլլան չի հարձակվել տղայի վրա, սակայն մոտավորապես տասը րոպե նրան քարշ է տվել իր հետևից: Կենդանաբանական այգու աշխատողներն ստիպված գնդակահարել են Հարամբեին, իսկ երեխան հոսպիտալացվել է աննշան վնասվածքներով: Միջադեպը լայն արձագանք է առաջացրել: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ 500 հազար մարդ է ստորագրել «Արդարություն Հարամբեի համար» վերտառությամբ ինտերնետ-հանրագրի ներքո՝ իրենց երեխային առանց հսկողության թողած ծնողներին պատժելու կոչով:



Նման նյութեր