Ո՞վ է նշանակվելու Վանաձորի մայր թատրոնի տնօրենի պաշտոնու. factor.am
Advertisement 1000 x 90

Ո՞վ է նշանակվելու Վանաձորի մայր թատրոնի տնօրենի պաշտոնու. factor.am

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը մի քանի օր է` թափուր է: Տնօրեն Ագնեսա Շահնազարյանի աշխատանքից ազատվելուց հետո, լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի գիտաշխատող Լուսինե Սահակյանը: Լուրը փորձեցինք ճշտել Լուսինե Սահակյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Factor.am-ին հասած տեղեկություններով, այսօր երեկոյան Լուսինե Սահակյանն արդեն պաշտոնապես կնշանակվի այդ պաշտոնում: Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ միայն լսել են, որ թատրոնը կղեկավարի Լուսինեն, սակայն նրա հետ դեռևս չեն հանդիպել:

Շահվերդյանը հարկ համարեց նշել, որ այս պահին թատրոնը գտնվում է բնականոն աշխատանքի մեջ.

«Այսօր թատրոնում հանգստյան օր է, բայց բեմի մոնտաժողներն աշխատում են, վաղվա ներկայացման դեկորացիան են դնում: Ոչ մի արտակարգ ու արտասովոր բան չի եղել թատրոնում, թեև բոլորս վշտացած ենք մեր տնօրենի գնալու կապակցությամբ: Որովհետև մենք հրաշալի տնօրեն ունեինք: Իսկ ինչ վերաբերվում է նոր տնօրենին՝ ոչ մեկս դեռ իրեն չի տեսել, ես ծանոթ չեմ: Ես լսել եմ միայն անուն ազգանունը: Բայց չեմ ճանաչում, չեմ կարող որևէ բան ասել, կարող է և հրաշալի անձնավորություն է»:

factor.am