«Փաշինյան-Ալիև բանակցությունները անցան մաքսիմալ հաջող։ Բանակցությունների փաստն արդեն, որ դրանք տեղի ունեցան այս ձևաչափով, դա արդեն արդյունք է։ Նրանք բավականին երկար պատրաստվեցին, մինչ այս առաջին դեմքերի մակարդակով հանդիպումներ էին եղել, նաև՝ Արտաքին գործերի նախարարներն էին հանդիպել։ Երկրորդ արդյունքը հանդիպման այն է, որ եղավ Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հավաստիացումը, որ գործընթացը շարունակվելու է»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա կարծիքով՝ Արցախի հարցով չենք կարող խոսել նոր փուլի մասին, ընդամենը երկրների ղեկավարները փորձ են անում Միսկի գործընթացը վերակենդանացնել; Պարոն Իսկանդարյանի խոսքով՝ Մադրիդյան սկզբունքներն այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է քննարկել Մինսկի խմբի գործընթացի շրջանակում: «Այլ լեզու կամ փաստաթուղթ չկա։ Բանակցությունները Մադրիդյան սկզբունքներով կընթանան առաջիկա տարիներին»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում: