Բաց նամակ վարչապետին
Հարգելի պարոն վարչապետ, ցավալի է, բայց փաստ է, որ առանց ձեր միջամտության մեր երկրում ոչ մի խնդիր արդարացի լուծում չի գտնում։
Արդեն մի քանի ամսից ավել է, ինչ դիմել եմ տարբեր գերատեսչությունների՝ ազատ տեղաշարժի իմ իրավունքը վերականգնելու համար։
Խնդիրը վերաբերում է Կենտրոնական ավտոկայանի դիմացի տարածքին, որտեղ անկանոն կանգնում են մարդատար մեքենաներ, ինչպես նաև միջքաղաքային երթուղայիններ, որոնք լրիվ շրջափակում են իմ տան մուտքը և զրկում մեզ նույնիսկ տուն մտնելու հնարավորությունից։
Չեմ խոսում այն մասին, որ եթե շտապ օգնության կարիք լինի, բժիշկները ուղղաթիռով պետք է գան, մեքենայով տարբերակ չկա…
Խնդրում եմ, հարցին խելամիտ լուծում տալ, կամ ես էլ ստիպված կլինեմ կառավարության շենքի մոտ ցույց անել կամ ավելի շուտ տրանսպորտի նախարարին և Երևանի քաղաքապետին կհրավիրեմ իմ տուն, որ գան և իրենց այս քաոսի մեջ «հպարտ» քաղաքացի զգան։