Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառների մասին նշեց.«2013 թվականին սկսած դիվերսիոն հետախուզական ոտնձգությունները, 2014-ին և 2015-ին էլ ավելի ինտենսիվ բնույթ ստացան։
Մեր հակառակորդը այս ամենով փորձեց ստուգել մեր զորքերի մարտունակությունը, այդ ստուգման տակ մենք հասկանում ենք, որ նա նպատակ ուներ ղարաբաղյան հարցին վերջնական լուծում տալ՝ պրակտիկ ուժի միջոցով»։