Արձակագիր Տաթև Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014 թիվ: Հուլիս ամիս: Անտանելի շոգ: Մենք՝ նորակոչիկների հարյուրավոր ծնողներս հավաքակայանի բակում սպասում ենք մեր հերթին, որ մտնենք ներս ու մասնակցենք մեր երեխաների վիճակահանությանը: Կեսօրին կարդացին եղբորս տղայի անունը, նրանից մի ժամ հետո՝ տղայինս … Մտածում էի` ուր էլ ընկնեն՝ Աստված իրենց հետ… Եղբորս տղան Շամշադին քաշեց, իմ տղան՝ Իջևան…
Մեր երջանկությանը չափ չկար, բայց իմ աչքի առաջ ուշաթափվում էին Ղարաբաղ քաշած տղաների մայրերը… Ես նրանց սիրտ էի տալիս…
Մեր տղաների ծառայությանը մնացել էր մի երեք-չորս ամիս: Սկսվեց ապրիլը…
Հիմա, անգամ գրելիս, աչքերիս առաջը մշուշվում է…
Միայն հիշում եմ, որ խառնվել էր ամեն ինչ՝ ցերեկն ու գիշերը, լացն ու թախիծը, հոգեհանգիստն ու թաղումը…
Չէի հասցնում մեկի թաղմանը գնալ՝ մյուսին, մյուսին, մյուսին էին բերում… Իմ ցավն, ասես, կրկնակի ու քառակի լիներ՝ եթե ուսանողս չէր, ուրեմն ծանոթս էր, ուրեմն տղայիս ընկերն էր…
Ամեն երեկո զանգի էի սպասում…
Ու եթե կարողանում էի խոսել եղբորս տղայի կամ իմ տղայի հետ, աշխատում էի հարցեր չտալ, միայն ասում էի «զգույշ եղեք»:
Տղաս ասում էր. «մամ շատ մի նեղվի, ամեն ինչ նորմալ ա»…
Իմոնք եկան, բայց նրանք, ովքեր չեկան, մնացին իմ սրտի մեջ՝ բաց վերքի պես, որ ամեն հիշելիս աղի արտասուքս ներս հոսի ու մղկատացնի, մռմռացնի, խորացնի ու ցավեցնի այդ չփակվող, այդ թաց վերքը…
Հավերժ փառք ձեզ մե՛ր հերոսներ»:
2014 թիվ: Հուլիս ամիս: Անտանելի շոգ: Մենք՝ նորակոչիկների հարյուրավոր ծնողներս հավաքակայանի բակում սպասում ենք մեր…
Gepostet von Tatev Adamyan am Dienstag, 2. April 2019