Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքները դեռ հայտարարված չեն, սակայն արդեն պարզ է, որ մրցույթը անցկացվել է կոպիտ խախտումներով, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը, որն անցկացնում է այն, ճնշում է գործադրել հանձնաժողովականների վրա և իր թեկնածուն է պարտադրել՝ հայտնի ռադիոլրագրող, հանգուցյալ Կորյուն Խումարյանի որդուն՝ Գարեգին Խումարյանին։
Հանրային ռադիոյի աշխատակիցներն այս պահին ժողով են հրավիրել և քննարկում են իրավիճակը։ Քիչ առաջ նրանք «Հրապարակին» փոխանցեցին հետևյալ հայտարությունը․ «Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։ Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։ Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է այսօր, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»: