Չինաստանը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի փոխադրման համար
Advertisement 1000 x 90

Չինաստանը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի փոխադրման համար

Շանհայի Hudong-Zhonghua նավաշինական ընկերությունը կկառուցի աշխարհում խոշորագույն լցանավը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխադրման համար:

Ինչպես ապրիլի 3-ին հայտնել է «Չժունգո սինվենվան» տեղեկատվական պորտալը, նավը կկարողանա փոխադրել մինչև 270 հազար խորանարդ մետր թներգապաշար:

Պորտալի տվյալներով՝ նախագծման աշխատանքները կկատարվեն Նորվեգիայի աջակցությամբ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ մինչև 2020 թվականը երկու երկրների կոնստրուկտորները կպատրաստեն անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը, որոնց հիման վրա կսկսվի կառուցումը: Չինաստանում մշտապես աճում է բնական գազի պահանջարկը: 2018 թվականին երկիրը ներմուծել է 53 միլիոն տոննա ՀԲԳ՝ սահմանելով պատմական ռեկորդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանի իշխանություններն արդեն տարեկան 80 միլիոն տոննա ընդհանուր թողունակությամբ ավելի քան 20 տերմինալ են ստեղծել դրա ակտիվ գնման համար:



Նման նյութեր