Սպանություն Մոսկվայում. անհայտ անձը սպանել է Կարինա Վարդանովային. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սպանություն Մոսկվայում. անհայտ անձը սպանել է Կարինա Վարդանովային. armeniasputnik.am

57-ամյա Կարինա Վարդանովայի մարմինը դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում գտնվող տներից մեկի շքամուտքի մոտ։ Այս մասին գրված է ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության կայքում։

Նշվում է, որ քննչական մարմինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կինը «Детский паллиатив» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինա Վարդանովան է։

Միևնույն ժամանակ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գործակալության իրավապահ մարմինների աղբյուրը հերքել է այս լուրը` նշելով, որ խոսքը նրա անվանակցի մասին է։

«Սպանվածը 57-ամյա Վարդանովա Կարինա Էդուարդովնան է։ Նրա աշխատավայրը, աշխատանքի բնույթն ու գործունեության տեսակն այժմ պարզվում են», – ասել է գործակալության զրուցակիցը։

Համալիր քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ են իրականացվում` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները և այդ հանցագործությանը մասնակից անձանց պարզելու ուղղությամբ։ Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։

armeniasputnik.am