
Վերջերս մեկին տեսա, որին մի քանի տարի չէի տեսել: Նա պատմեց մեր մի այլ ծանոթի մասին, ասաց՝ ծանր հիվանդ է, համարյա մահամերձ: Հետո վրա բերեց՝ աղոթքներս տեղ հասան, գիտե՞ս ինձ ինչեր է արել: Իրականում այդ մարդը ինձ ավելի շատ վատություն է արել, կամ առաջինն էի, որին այդ միջավայրում հարվածել է… Ո՞նց կարելի է ուրախանալ ուրիշի հիվանդությամբ, էլ չեմ ասում՝ մոտալուտ մահով, նույնիսկ եթե նա քեզ ցավ է պատճառել: Լավ եղեք:
Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: