Այդ ազգականը ես չեմ. Փաշինյանի մորեղբոր տղան հերքում է. մանրամասներ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Այդ ազգականը ես չեմ. Փաշինյանի մորեղբոր տղան հերքում է. մանրամասներ. armdaily.am

Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների տվյալ ազգականը Նիկոլ Փաշինյանի քեռու տղան է` Մամիկոն Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալի պաշտոնը: Armdaily,am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տվյալ տեղեկությունները հերքեց.«Ես չեմ այդ ազգականը»: Մեր այն դիտարկմանը, թե ինչու՞ են իր անվան հետ կապում այս դեպքը, Հովհաննիսյանն ասաց.«Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ իմ անունն են տալիս, բայց ես չեմ այդ ազգականը»: Հարցին՝ միգուցե ինքը տեղյա՞կ է, թե ով է այդ ազգականը, ասաց.«Ոչ, ես չգիտեմ ում մասին է խոսքը գնում: Ես այսօր սրա մասին ԶԼՄ-ներից եմ իմացել»,-եզրափակեց Մամիկոն Հովհաննիսյանը:

armdaily.am



Նման նյութեր