Ես մեկ տարի աշխատել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որպես հասարակայնության հետ կապերի և առաջխաղացման բաժնի ղեկավար: Ըստ այդմ, գնահատելով աշխատանքս, ինձ առաջարկվել է աշխատանք՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ իր նշանակումն այս պաշտոնում եղել է ՔՊ-ից:
Ամբողջությամբ՝ factor.am