Ուզում են Արցախի հարց լուծել, բայց մի փոքր գյուղի հարց չեն կարողանում լուծել. արշալույսցիներ. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ուզում են Արցախի հարց լուծել, բայց մի փոքր գյուղի հարց չեն կարողանում լուծել. արշալույսցիներ. armdaily.am

Մենք խորապես հիասթափված ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Այս մասին Armdaily.am-ի հետ զրոuյցում նշեցին Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները։ «Ուզում են Արցախի հարց լուծել, բայց մի փոքր գյուղն ինչ է Հայաստանում, որ էս գյուղի հարցը չեն կարողանում լուծել, մեր պահանջը մեծ բան չի՝ ուզում ենք Զարզանդ Գրիգորյանն ու նրա հետ առնչություն ունեցող մարդիկ դուրս գան գյուղապետարանից»,-ասում են գյուղի բնակիչները։

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին հանդիպել էր փետրվարից գյուղապետարանը փակ պահող և գյուղում համայնքապետի դեմ բողոքի ակցիաներ իրականանող արշալույսցիների հետ և նշել էր, որ կարեւոր է հասկանալ, թե բնակչության քանի տոկոսը ինչ է ցանկանում։ «Մենք չենք կարող գնալ այնպիսի ուղղությամբ, որ հետո պարզվի, որ բնակչության մեծամասնությունը չի կիսում այդ լուծումը»,-ասել էլ Փաշինյանը։ Գյուղի բնակիչները նշում են, որ եթե ուզում են հասկանալ, թե քանի տոկոսն ինչ է ուզում՝ դրա լավագույն տարբերակը նոր ընտրություններ կամակերպելն է։

Մինչդեռ հանդիպումից մեկ օր անց Փաշինյանի կարգադրությամբ ոստիկանները ստիպել են բացել համայնքապետարանի շենքը։ Գյուղի բնակիչները սակայն նահանջելու մտադրություն չունեն և շարունակում են նստացույց անել համայնքապետարանի մոտ։ Նշենք, որ նախորդ տարվա ամռանից Արշալույս գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Զարզանդ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարոցելուց եւ նրա լիազորությունների կասեցումից հետո գյուղացիները պայքարում են գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ, ով մինչ այդ եղել է նրա տեղակալը։

armdaily.am



Նման նյութեր