
Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:
Միջոցառմանը կմասնակցեն աև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք: