Ռուսական օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից առաջին անգամ արժանացել է սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանի։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա Վատիկանում՝ Զատիկի օրերին։ Այս մասին հայտնել է ինքը ասպետ-«տիկինը» РИА Новости-ին։ Չնայած հայկական ազգանվանը, Սվետլանան եզդիական արմատներ ունի։ Ծնունդով նա Բաթումիից է՝ շատ համեստ ընտանիքից։ «Ես ինքս աղքատ ընտանիքից են և գիտեմ, թե ինչ է սովը, ինչ է հին հագուստով շրջելը։ 11 տարեկանից աշխատել են, սանդալներ և գազար էի վաճառում։ Մայրը հացը բաժանում էր իմ, եղբորս ու տատիկիս միջև։ Օտար մարդիկ մեզ մթերք, հագուստ և այլ իրեր էին բերում։ Դա նյութական օգնություն էր, սակայն դաջվել է հիշողությանս մեջ»,- պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։
Այսօր Սվետլանան աշխարհի մասշտաբով ամենահայտնի և գնահատվող օպերային դիվաներից է։ Երգչուհին հայտնի է դարձել Ջակոմո Պուչչինիի «Տխրություն» օպերայի կատարումից հետո։
Սվետլանա Կասյանն անցել է երկար և հարգանքի արժանի պրոֆեսիոնալ ուղի, նա ունի բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, քննադատները նրան անվանում են «ձայնի որակի առումով առաջատար համաշխարհային աստղ»։ Նա նաև որպես մոդել նկարահանվել է Maxim ամսագրի էրոտիկ ֆոտոշարում, հայտնվել է Vogue և Elle ամսագրերի շապիկներին։
Ամբողջությամբ՝ style.news.am