
Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է նաև ռուսական 102–րդ ռազմակայանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան:
Ռազմակայանի հրամանատարությունը Փաշինյանին է ներկայացրել զինծառայողների համար ստեղծված կենցաղային և աշխատանքային պայմաններն ու հարմարությունները:
Վարչապետը եղել է ռազմակայանի թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում։
Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում Փաշինյանի այցը եզրափակվել է ռազմակայանի տարածքում գործող եկեղեցի այցով:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրի էր մեկնել նոր արագընթաց էլեկտրագնացքով։