Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր նոր վարչապետ Կարեն Կարապետյանի ոճով փորձեմ անդրադառնալ այսօրվա ամենաքննարկվող թեմային։ Ինքնահարցազրույց)))։
– Լա՞վն է զոհված և վիրավոր/հաշմանդամ զինծառայողների սոցիալական ապահովության գաղափարը։
– Այո, շատ լավն է։
– Պե՞տք է այն կյանքի կոչել։
– Միանշանակ։
– Ինչու՞մն է ուրեմն խնդիրը։
– Գաղափարի իրագործման ձևը մինչև վերջ «եփած չի», օրինագիծը որոշակի շտկումներ ու լրացումներ է պահանջում։
– Հրաժարվե՞նք գաղափարից։
– Իհարկե ոչ: Ձևը չպիտի ազդի գաղափարի վրա։ Գաղափարը պիտի մշակի ճիշտ ձև։ Թեկուզ և ժամանակ պահանջվի…
Իսկ հիմա իմ ոճով։ Ժող, էս ի՞նչ ենք քննարկում։ Ինչի՞ց ենք դժգոհում։ Ամոթ չի՞»։