Արա Պապյան. «Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արա Պապյան. «Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը». armeniasputnik.am

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակն անակնկալ էր քաղաքագետ Արա Պապյանի համար։ armeniasputnik.am-ի հետ զրույցում քաղաքագետը վերլուծել է Թրամփի հնարավոր քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների և հայկական հարցի տեսանկյունից։

Ըստ նրա` Դոնալդ Թրամփի հաղթանակի գրավականը ներգաղթի դեմ ակտիվ պայքարն է։ «Թրամփը կոշտ կլինի ներքին քաղաքականության մեջ։ Ամբողջ աշխարհում տեղի է ունենում նացիոնալիզմի աճ, հասարակությունները ներգաղթի հետևանքով առաջացած խնդիրներ են տեսնում։ Թրամփն ամերիկյան ձևով ազգայնական է, նա ըստ էության խոսում է մեքսիկական և լատինաամերիկյան է միգրանտների դեմ»,-ասել է քաղաքագետը։

Ընտրություններից առաջ ԱՄՆ-ի հայ համայնքը հայտնել էր, որ չի սատարելու ո՛չ Քլինթոնին, ո՛չ էլ Թրամփին։ Արա Պապյանի կարծիքով` հայ համայնքը թեկնածուներին սատարելու հարցում ուղղորդվում է միայն մի չափորոշիչով` «ցեղասպանություն» բառն արտասանելու է, թե ոչ։ «Ցավոք սրտի հայկական համայնքի միակ հոգսը դարձել է «ցեղասպանություն» բառի արտասանումը կամ հայկական հարցի լուծումը, այդ բառի հետևից է ընկել, որը վաղուց արտասանվել է մի քանի անգամ։ 1951 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Կա ԱՄՆ կառավարության գրավոր հայտարարություն, որ հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերը ցեղասպանություն է, պաշտոնապես ուղարկվել է ՄԱԿ-ի գրասենյակ»,-ասել է քաղաքագետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր